Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 17:37 23-03-2025

Լռությունը խախտվեց. Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելուն

21-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականից հեռացվելու՝ թիմի գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի որոշմանը:

«Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալն ինձ համար հնարավոր ամենամեծ պատիվն է:

Վստահ լինելով ազգային թիմի մարզչի հետ երեկ ունեցած խոսակցության գաղտնիությանը՝ ես ցանկանում էի խոսել իմ իրավիճակի մասին: Ցանկանում էի նրան տեղյակ պահել, որ ես պատրաստ եմ, ինձ լավ եմ զգում և լիովին մոտիվացված եմ խաղալու ու օգնելու թիմին:

Ի զարմանս ինձ՝ մարզիչն ինձ ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ որևէ հույս չի կապում: Սա, բնական է, ինձ շատ վշտացրեց: Քանի որ խաղաժամանակ ստանալն այս պահին ինձ համար շատ կարևոր է, և ես այն ստանալու որևէ հեռանկար չունեի, համաձայնվեցի վերադառնալ Կայզերլաուտերն՝ պատրաստվելու հաջորդ խաղին: Եվ մենք սա միասին որոշեցինք:

Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար ավելի լավ բան չկա, քան իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալը, և որ դա միշտ այդպես կլինի»,- գրել է Ռանոսը սոցիալական ցանցերի իր էջում:

Հիշեցնենք՝ Վրաստան-Հայաստան խաղից առաջ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչի փոխանցմամբ Ռանոսը հարցրել էր իրեն՝ արդյոք խաղալու է հիմնական կազմում, եթե ոչ, ապա չի ցանկանում այլևս թիմում հանդես գալ։

«Իմ կարիերայում ես նման բան երբևէ չեմ տեսել, որ որևէ մի խաղացող մոտենա ինձ ու այդպիսի առաջարկ անի, որ եթե չլինի հիմնական կազմում, ապա կլքի թիմը։ Ես որոշում եմ կայացրել, որ նա այլևս հավաքականում հանդես չի գա, քանի որ չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որն իրեն վեր դասի թիմային շահերից», — հայտարարել էր Ջոն վան՛տ Սխիպը:

Աղբյուրը՝ Armsport.am:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան