copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:08 20-03-2025

Ցերեբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ (տեսանյութ)

Ս.թ. մարտի 15-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Ցերեբրում Ինտելեկտուսի» բաց դասը, որի շրջանակում դասընթացավարները հանդիպել են ոլորտով հետաքրքրվող պատանիների հետ, ներկայացրել առաջիկա երկու ամիսների ընթացքում սպասվող թեմաները և խոսել ոլորտային կարևոր մանրամասներից։

«Ցերեբրում Ինտելեկտուսի» Vol3 դասընթացի մեկնարկը կտրվի ապրիլի 15-ին։ Դասընթացները նախատեսված են մինչև 17 տարեկան պատանիների համար։

«Ցերեբրում Ինտելեկտուս» դասընթացները կվարեն միջազգային փորձ ունեցող առաջատար մասնագետներ։

Ուսուցիչների ցանկում են Արտակ Օրդյանը, ով կիրառական մարքեթինգի և վաճառքի ոլորտներում ունի ավելի քան 15 տարվա փորձ, աշխատել է ռեսուրսների մոբիլիզացիայի խորհրդատու՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, մարքեթինգի ղեկավար՝ «Վորլդ Վիժն Հայաստանում»: Դասավանդել է սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտություններ Երևանի պետական համալսարանում, մարքեթինգի սկզբունքներ և վաճառքներ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Վիզուալ արտիստ և գեղարվեստական ղեկավար Դիանա Եղիկյանն իր կարիերայի ընթացքում համագործակցել է Disney-ի, Netflix-ի, Roblox-ի և այլ ընկերությունների հետ։ Մյուս դասընթացավարը տնտեսագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Գործարար կառավարման մագիստրոսական ծրագրի» (MBA) դասախոս Սերգեյ Թանթուշյանն է։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ուսուցիչների հետ, ստանալ լրացուցիչ տեղեկատվություն թեմաների, ժամանակացույցի և դասընթացի նպատակների վերաբերյալ:

Դասընթացին մանրամասների և գրանցման համար անցեք հետևյալ հղմամբ։ Հայտադիմումների վերջնաժամկետը մինչև ապրիլի 14-ն է։ Տեղերը սահմանափակ են։

Հիշեցնենք, որ 2022 թվականին հիմնադրված ftNFT-ն ընդգրկում է Bahamut բոլկեչյնի վրա գործող առցանց հարթակներ և երկու ֆիջիթալ սփեյս։ Դուբայում և Երևանում գործող աշխարհում առաջին ֆիջիթալ NFT տարածքները միաձուլում են թվային և ֆիզիկական աշխարհները։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում