Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:21 18-03-2025

Բաքուն մերժել է Նիկոլ Փաշինյանին, Պուտինի պահանջը արևմուտքին և տարակուսանքը․ Ամփոփ լուրեր․ Արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 18-ի միջազգային կարևոր լուրերը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը 30-օրյա հրադադարի ընթացքում։ Այս մասին հայտնում է Bloomberg -ը` հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի՝ սա հրադադարի համաձայնությունը ստորագրելու Պուտինի պարտադիր նախապայմանն է։
Նույն աղբյուրները հայտնել են, որ ՌԴ նախագահի նվազագույն պլանն այն է, որ դադարեցվի գոնե ռազմական աջակցությունը ԱՄՆ-ի կողմից։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Bloomberg-ին ասել է, որ այս նախապայմանի իրագործումը կարող է բերել նրան, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների դադարի ընթացքում կվերազինվի։
Նշենք, որ այսօր նախատեսված է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Նրանք քննարկելու են քննարկելու Ուկրաինայում ռուսական զորքի գրաված տարածքների և էլեկտրակայանների հարցը:
Այս կապակցությամբ Թրամփը Truth Social-ի իր էջում հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտելու խաղաղ համաձայնագրի բաղադրիչների մեծ մասն արդեն համաձայնեցված է։

Պաղեստինյան «Համաս» խմբավորումը հայտարարել է, որ հրադադարի պայմանավորվածությունը պահպանել են մինչև վերջին պահը և որևէ հարձակում չեն ծրագրել։
«Ձգտում էինք, որ հրադադարը երկարաձգվի, սակայն Իսրայելի վարչապետը նախընտրեց վերսկսել պատերազմը», - հայտարարել է խմբավորումը տելեգրամյան ալիքում՝ հերքելով Իսրայելի հայտարարությունը, թե «Համաս»-ը հարձակումներ էր ծրագրել իր զինվորների ուղղությամբ։
Կազմակերպությունը սա համարում է պատրվակ։
Նշենք, որ մարտի լույս 18-ի գիշերը, հրադադարի հաստատումից երկու ամիս անց, իսրայելական բանակը վերսկսել է օդային հարվածները Գազայի թիրախներին։ Ընդգծելով, որ հրադադարի երկարաձգման բանակցություններում առաջընթաց չկա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքն է հրամայել վերսկսել օդային հարվածները։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի թիրախներին Իսրայելի օդային հարվածներից առնվազն 200 մարդ է զոհվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում