Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:45 24-03-2025

Պուտինի նվերը Թրամփին, Թուրքիայում վիճակը չի հանդարտվում, Վրաստանի առաջարկը. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 24-ի միջազգային կարևոր լուրերը:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին առաջադրել է որպես նախագահի թեկնածու։ Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Իմամօղլուին նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը կայացվել է նախօրեին կայացած փրայմերիզի արդյունքներով։
Հաղորդվում է, որ փրայմերիզին մասնակցել է շուրջ 15 մլն քաղաքացի, որը կազմում է Թուրքիայում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների գրեթե մեկ քառորդը։ Փրայմերիզին մասնակցած 15 մլն քաղաքացիներից ավելի քան 13․2 մլն-ը քվեարկել են Էքրեմ Իմամօղլուին օգտին, ով առաջադրված միակ թեկնածուն էր։
Փրայմերիզից հետո «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել և մրցակցել Իմամօղլուի դեմ։
Հիշեցնենք՝ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին․ նա կասկածվում է ահաբեկչության օժանդակման, կաշառակերության և կոռուպցիոն գործարքների մեջ։ Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայի խոշոր քաղաքաներում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնք ճնշելու նպատակով իշխանությունները դիմում են բռնությունների։
Այսօր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յելիքայան հայտարարել է, որ վերջին օրերի հակակառակավարական բողոքի ցույցերի ավելի քան 1100 մասնակից է ձերբակալվել։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում գտնվող The Ritz-Carlton հյուրանոցում այսօր առավոտից ընթանում է ԱՄՆ և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցություններն՝ Ուկրաինայի հարցով։
Դռնփակ հանդիպման ընթացքում կողմերը քննարկում են սևծովյան նախաձեռնության հնարավոր վերսկսումը, որը վերաբերում է Սև ծովում նավագնացության անվտանգությանը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հացահատիկի համաձայնագրի թարմացումից բացի, կքննարկվեն պատերազմի ավարտի այլ «նյուանսներ» և «ասպեկտներ»։
Ռուսական պատվիրակությունը Էր-Ռիյադում ներկայացնում են Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։
Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը, որի ավարտին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է՝ «զրույցը կառուցողական էր և բովանդակալից, քննարկել ենք առանցքային հարցեր, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում»։
Բանակցությունների ֆոնին Մոսկվան ու Կիևը հաղորդում են ԱԹՍ հարվածների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել