copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:49 17-03-2025

Այսօր Բաքվում հարցաքննվել է ԼՂ բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում հերթական «դատավարությանը» «հարցաքննվել» է ԼՂ բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գեներալը, հետևելով նախկին նախագահ Բակո Սահակյան օրինակին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում երբևէ չեն եղել «Իսկանդեր», «Տոչկա-Ու» կամ «Սմերչ» հրթիռային համակարգեր։

Նրան հարցրել են 44-օրյա պատերազմի ընթացքում Գանձակի (Գյանջա) թիրախներին հասցված հարվածների մասին։

Մնացականյանը, իբր, հայտարարել է, որ նման հրաման կարող էր տալ Հայաստանի գլխավոր շտաբի պետը։

Հաջորդ «դատական նիստը» նախատեսված է ապրիլի 3-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր