copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:51 14-03-2025

 Նուբարաշենի գերեզմանների տարածքում հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում. shamshyan.com

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում՝ գերեզմանների տարածքում, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոեմքենայում:

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ավտոմեքենան պատկանում է 34-ամյա Վահագ Խ.-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված