Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:13 13-03-2025

Եթե չունես կես մետրանոց ռեզինից սապոկներ, ուրեմն գյուղում պետք ա տնից դուրս չգաս․ Փաշինյան

Խոսել այս համակարգի դեմ, դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ։ Եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոգներ, նշանակում է դու գյուղում պետք է տնից չկարողանաս դուրս գալ։ Այս մաասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաինյաանը՝ աանդրդառնաալով գույքահարկի մեղմման մասին «Հայաստան» խմբակցության նախագծին։

«Նախագծի հեղինակներին ձեռ է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջիպերով մարդիկ գան, ասեն՝ ի՞նչ է պետք այստեղ, մի հատ հլը բան արեք, գրավիլ բերեք, լցրեք, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն՝ վայ, սա հրաշք է, երկնային մանանա է, ոնց գրավիլ եկավ, մի քանի քերած ասֆալտ եկավ, պետք է երկրպագել այդ հաստ վզերով և մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել և մեր փոսերը լցնել, որի գոյությունը մինչև հաջորդ անձրևն է։

Սա քաղաքական ընտրության հարց է, որովհետև մենք մարդկանց ցեխի միջից հանելով մարդուն տալիս ենք ազատություն, այդ թվում որոշելու և շարժվելու ազատություն։ Իսկ մեր գործընկերներին պետք է, որ մարդը մնա ցեխի մեջ, որ այդ երկնային գրավիլը, երկնային բրինձը, երկնային գրավիլը, երկնային տուկի թելը, երկնային անորակ սալյարկան, անընդհատ երկնքից թափվի:

Ոչ, ժողովուրդ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու, թափվելու է պետական և տեղական բյուջեներից ու չի թափվելու, այլ կոնկրետ որոշումներով համայնքի և քաղաքացիների ծախսվելու է ձեր կոնկրետ կարիքները հոգալու համար․․․ Մարդկանց ցեխի մեջից հանելով՝ նրանց տալիս ենք ազատություն․․․Գույքահարկը բոլոր քաղաքացիների համար լատարե է»,- ասաց Փաշինյանը։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ