copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:27 12-03-2025

Թուրք լրագրողները ծանոթացել են Մարգարայի անցակետի տեխնիկական հնարավորություններին

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված` թուրքական լրատվամիջոցների մասնակցությամբ եռօրյա մեդիատուրի շրջանակներում լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ։

Lրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են վերանորոգված անցակետին, դրա տեխնիկական հնարավորություններին։ Արձանագրվել է, որ անցակետն ամբողջությամբ պատրաստ է գործարկմանը։

Լրագրողների թվում է եղել նաև «Ակոս» պարբերականի թղթակից Լուսյեն Քոփարը, որը տեղում հարցազրույց է անցկացրել Օրբելի կենտրոնի փորձագետներից Արմեն Պետրոսյանի հետ։