copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:07 11-10-2023

ՀՀ ՆԳ նախարարը ծանոթացել է Փրկարար ծառայությանը տրամադրված ամենագնացների հնարավորություններին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է Փրկարար ծառայություն։ Նախարարը Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ ծանոթացել է ծառայությանը տրամադրված ամենագնացների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին։

22 ամենագնացները ՆԳՆ փրկարար ծառայությանն են նվիրել ամերիկահայ բարերարներ Արսեն Ստեփանյանը, Արամ Կավուկջյանը, Տիգրան Բեդիրյանը, Տիգրան Գևորգյանը և Էդվին Եղնանյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել համահայկական հիմնադրամին ու նվիրատուներին՝ վստահեցնելով, որ ծառայության ընթացքում տրանսպորտային միջոցները կօգնեն փրկարարներին՝ կյանքեր փրկելու իրենց առաքելությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար։

Ծառայության ընթացքում ամենագնացների միջոցով հնարավոր կլինի զբոսաշրջային վայրերում, ինչպես նաև դժվարանցանելի տեղանքներում ցույց տալ առաջին օգնություն, տեղափոխել վիրավորումներ ստացած անձանց, իրականացնել հրդեհաշիջման, ձնամաքրման և որոնողափրկարարական այլ գործողություններ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի