Ներքին 1 տարի առաջ - 09:30 12-03-2025

Անգամ Փաշինյանը չի կարողանում, ավագանին ո՞նց թալանը վերադարձնի․ հարցում

Թեպետ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնակել, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ լծվել է այդ գործին։

Օրերս նա Գյումրիում էր, որտեղ նա հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ։ Փաշինյանը նշեց, որ ընտրություններում ինքնահայտարարագրվածները միայն մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել իրենց թալանածը։ Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրու ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ունի միայն մեկ համատեքստ՝ նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին ու ճակատամարտին։

Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը, այսպիսով համոզմունք հայտնելով, որ Գյումրու ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության հաղթանակի արդյունքում թալանված միջոցները կվերադարձվեն պետությանը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց՝ ըստիրենց ավագանին կարո՞ղ է թալանը վերադարձնել, թե՞ ոչ։

Հարցվածներից մեկի խոսքով՝ ավագանու որոշումներով կարող են դատարան դիմել և վերադարձնել թալանը։
«Ավագանու գործունեությունից տեղյակ չեմ, բայց որ Նիկոլ Փաշինյանն է ասում, ուրեմն կվերադարձնի»,-ասաց անցորդներից մեկը։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ թալանի վերադարձը հեքիաթի ժանրից է։

«Ավագանին ո՞նց կարող է վերադարձնել թալանը։ Նիկոլ Փաշինյանը որ չի կարողանում վերադարձնել թալանը, իր նշանակած ավագանին ո՞նց կարող է վերադարձնել»,-նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ