Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 04-09-2025

100 հազար ադրբեջանցիներին Նիկոլն ա ուզում «վերադարձնի» Հայաստան․ հարցում

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքայն էջում գրառում է արել՝ նշելով, որ Ադրբեջանում մարդկանց պատրաստում են Հայաստանում բնակության։
«Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100.000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը, և գրանցումը շարունակվում է։ Ընդ որում, ըստ պաշտոնական տվյալների` օրական 250-300 հոգի մոտենում են «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության գրասենյակ և ցանկություն հայտնում կամավոր գրանցվել»,- գրել է նա։ Ավելի ուշ CivilNet-ը հայտնել է, որ Արման Թաթոյանի այս հայտարարությունները վերաբերում են 2023-ի հունվարի մամուլի խոսնակի հայտարարությանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Պատրա՞ստ եք Հայաստանում ընդունել 100.000 ադրբեջանցիների»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին՝ լավ կլինի, որ խաղաղություն լինի։

«Ոչ, իհարկե ոչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա Նիկոլ Փաշինյանն է «Ադրբեջանը չի հայտարարում, ՀՀ վարչապետն է հայտարարում։ Ադրբեջանը պատրա՞ստ ա 300000 հայ ընդունի Բաքու, Սումգայիթ, Գանձա։ Ադրբեջանը պատրա՞ստ ա 140000 ղարաբաղցիներին վերադարձնի»,- նշեց նա։

«Ո՛չ, իհարկե, կտրականապես դեմ եմ։ Մենք իրենց հետ չենք կարող ապրել մի երկնքի տակ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին