Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:15 11-03-2025

Բնակարաններ, մեքենա, 13 մլն դրամ եկամուտ. Անդրանիկ Քոչարյանի և նրա գործազուրկ ընտանիքի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, նրա կնոջ՝ Լուսինե Քոչարյանի և չափահաս որդու՝ Վազեն Քոչարյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Քոչարյանը հայտարարագրել է միանձնյա սեփանականությամբ 2 բնակարան և 1 մեկ ավտոտնակ՝ Երևան քաղաքում։ Բնակարաններից մեկը նա գնել է 2002 թվականի ապրիլի 1-ին, մյուսը՝ 2020-ի դեկտեմբերի 2-ին, իսկ ավտոտնակը 1997 թվականի օգոստոսի 15-ին։

Տարեվերջին Քոչարյանի բնակարաններն ու ավտոտնակը պահպանվել են։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։ Քոչարյանի բանկային հաշիվներին տարեկսզբին եղել է 3.030.130 դրամ, 9425 դոլար, տարեվերջին՝ 5.854.979 դրամ, 88 դոլար և 1000 եվրո։

Որպես կանխիկ դրամ՝ տարսկզբին Քոչարյանը հայտարարագրել է 2.300.000 դրամ, տարեվերջին՝ 4.700.000 դրամ, 3000 դոլար և 2000 եվրո։ Անդրանիկ Քոչարյանի տարեկան եկամուտը կազմել է 13.032.840 դրամ, որը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Հատկանշական է, որ Քոչարյանների ընտանիքում միակ աշխատող շունչը Անդրանիկ Քոչարյանն է, իսկ նրա կինն ու որդին, ըստ հայտարարագրերի, գործազուրկ են։ Պատգամավորի կինը՝ Լուսինե Քոչարյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզիբին եղել է 38.291 դրամ և 6 դոլար, տարեվերջին՝ 135.409 դրամ և 500 դոլար։ Նա ունեցել է նաև 3000 դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 2700 դոլար։

Անդրանիկ Քոչարյանի կինը եկամուտներ չի հայտարարագրել, ենթադրվում է, որ վերջինս չի աշխատում։ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը, շարժական գույք չի հայտարարագրել, իսկ որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2015 թվականի արտադրության VOLVO մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2022-ի հունիսի 3-ին։

Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։ Վազգեն Քոչարյանի բանկային հաշիվները ողջ տարվա ընթացքում դատարկ են եղել, իսկ որպես կանխիկ դրամ նա հայտարարագրել է 3.700.000 դրամ, որը տարեվերջին աճել է՝ դառնալով 4.700.000 դրամ։ Քոչարյանի որդին նույնպես եկամուտներ չի հայտարարագրել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին