copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:03 11-03-2025

Կոշի տարածքում մարդու գանգ ու ոսկորներ են հայտնաբերվել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 11-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը մարդկային ոսկորներ ու գանգ է հայտնաբերել:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտանբերել են մարդու ոսկորներ ու գանգ:

Տարածքը պարեկներն ու ոստիկանները սահմանազատել են:

Այս պահին ոստիկանները, պարեկներն ու փրկարարները սպասում են, մինչև դեպքի վայր կժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները և քննչական կոմիտեի փորձաքրեագետը, որպեսզի ոսկրային հատվածներն ու գանգը տեղափոխեն անվտանգ վայր:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: