Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:31 10-03-2025

ԲԴԽ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին։ Քննարկման առարկա են դարձել մի շարք իրավական խնդիրներ, որոնց լավարկումը կնպաստի երկու երկրներում անազատության մեջ պահվող օտարերկրյա քաղաքացիների իրավունքների լավագույն պաշտպանությանը։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը ներկայացրել է հատկապես քրեական և վարչական դատարանների գերծանրաբեռնվածության թոթափման ուղղությամբ կատարվող բարեփոխումների ընթացքը՝ ինչն իր դրական ազդեցությունը կունենա նաև օտարերկյա անձանց դատավարությունների ժամկետների կրճատման վրա։
Արթուր Աթաբեկյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ ևս, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան