copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:19 04-07-2023

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին, Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական ​​խորհրդի 8-րդ նիստի շրջանակում, այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:


ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհավորել է Աննա Վարդապետյանին և ՀՀ դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին Հայաստանում դատախազության կազմավորման 105-ամյակի կապակցությամբ: ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գլխավոր դատախազին Խորհրդի նիստին մասնակցելու և գործընկեր երկրների հետ կոռուպցիայի դեմ պայքարի հայկական փորձով կիսվելու համար:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հանդիպման համար և անդրադարձ կատարել իրավական օգնության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև այլ թեմաների, որոնք վերաբերել են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումներին, կրթական ծրագրերով համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին՝ ուղղված կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում