copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:45 09-03-2025

Հուսով եմ՝ Ալեն Սիմոնյանը կարող է օգնել մեզ գտնել «հեղափոխությունից» հետո ստեղծված ընկերության սեփականատերերին

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ընթերցողներ և լրագրողներ,

Մարտի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Alen Simonyan «Ալեն Սիմոնայն»-ը իր Telegram ալիքում գրառում է կատարել, որ նա հայց է ներկայացրել իմ դեմ՝ պնդելով, որ Պեդրոն «սուտ էր տարածել իմ և իմ եղբոր մասին, որի համար դատական հայց եմ ներկայացրել»: Հայցադիմումը դեռ չեմ ստացել, հենց որ ստանամ, կհրապարակեմ և կարող եմ լրացուցիչ մեկնաբանություններ կամ հարցազրույցներ տալ։

Մինչդեռ Ալեն Սիմոնյանը լրացուցիչ պնդումներ է անում, թե ես ստել եմ՝ հիմնվելով Ազատություն ռադիոկայան հաղորդագրությունները կրկնելու վրա, որտեղ իրենց լրագրողները այցելել են «Եվրոպասֆալտ1» և «Եվրոպասֆալտ» ընկերության սեփականության ֆիզիկական հասցեները և պարզել 3 հասցե, որոնցից մեկը գյուղի տարեց կին է, ում եղբայրը հերքել է, որ քույրը Եվրոպասֆալտի կամ որևէ ընկերության սեփականատերն է, իսկ 2-րդ հասցեն բնակարան չի գտնվել և 3-րդ հասցեում Ալեն Սիմոնայի տատիկին են գտել:)

Armenia Liberty-ի որը ֆինանսավորվում է U.S. Embassy Yerevan ԱՄՆ կառավարության կողմից, Եվրոպասֆալտ-ի հետաքննական աշխատանքի ամբողջական տեսանյութը տեղադրում եմ այստեղ, որը կարող եք գտնել նաև youtube-ում՝ վերնագրով «Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը հիմնադրել է Ուշիում բնակվող տնային տնտեսուհին» տեղադրված է Oct 14, 2021: Հատկանշական է, որ այս տեսանյութում Ալեն Սիմոնայանը, պատասխանելով Եվրոասֆալտի պատկանելությանը վերաբերող հարցերին, ասում է, որ չի պատասխանում «Դեղին մամուլի» հաղորդագրություններին։

Իսկ իմ բոլոր մեկնաբանություններում ես երբեք չեմ հայտարարել, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, Եվրոասֆալտի սեփականատերն է, այլ մտահոգություն եմ հայտնել, որ սեփականատերերը չեն գտնվել, ինչը շատ կասկածելի է։ Հուսով եմ, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի խոսքի ազատությունը Փորձելով ճնշելու փոխարեն, Ալեն Սիմոնյանը կարող է օգնել մեզ գտնել այսպես կոչված “հեղափոխությունից” հետո ստեղծված ընկերության սեփականատերերին, որտեղ նրա եղբայրը տնօրենն էր մեծ մասամբ երբ նրանք շահեցին շուրջ 30 պետական մրցույթներ՝ շուրջ 343 միլիոն դոլար արժողությամբ մոտ 3,5 տարում, այնուհետև փակեցին Եվրոասֆալտ ընկերությունը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը