copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:40 18-02-2023

Հեղափոխությունից հետո պաշտոն ստացած Էրեբունու ոստիկանապետը հեռացվել էր լուրջ բացահայտումից հետո. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Փետրվարի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել անչափահասների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։ Հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ շուրջ 4 րոպե անընդմեջ բռնություն էին գործադրել, ծեծի ենթարկել, սպառնացել և հայհոյել՝ խոչընդոտելով մասնագիական գործունեությունը:

Ու մինչ իրավապահներն ուսումնասիրում են այս դեպքը, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանության էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանի գործունեության մասով: Պարզվում է՝ հեղափոխությունից առաջ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը Գասպարյանին համակարգից հեռացրել էր լուրջ բացահայտումներից հետո:

Մասնավորապես, Գասպարյանի գործունեության մասով բացահայտվել էր, որ նա մահացած քաղաքացու անունով ոստիկանությունից մեկ տարի շարունակ գումար է դուրս գրել, ինչը ստուգումների արդյունքում բացահայտվել էր: Եւ, ահա, հեղափոխությունից մի քանի տարի անց նրան ներկայիս իշխանությունները նշանակել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, որտեղ էլ գրանցվեց ամոթալի միջադեպը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում