Ուղիղ եթեր

Թրամփը պահանջում է, հրազենով մահապատիժ, դանակով ահաբեկիչը, վճարովի Telegram․ Միջազգային մամուլ

Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, «քանի դեռ ուշ չէ»։ Այս մասին գրում է Blue News-ը։

Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Reuters-ի տեղեկատվությունը՝ 240.000 ուկրաինացի փախստականների օրինական կարգավիճակից զրկելու ԱՄՆ ծրագրերի մասին, կեղծ է։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

15 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում հանցագործին մահապատժի են ենթարկել հրազենով։ 67-ամյա Բրեդ Սիգմոնին մահապատժի են ենթարկել Հարավային Կարոլինայում մարտի 7-ին։ Նա դատապարտվել է նախկին ընկերուհու ծնողների սպանության և հենց աղջկան առևանգելու մեջ։ Այս մասին գրում է CNN-ը։

Ալմաթայի օդանավակայանում դանակով զինված տղամարդը փաստաթղթերի ստուգման ժամանակ պատանդ է վերցրել աշխատակցին։ Նա բռնել է նրա մազերից ու սպառնացել սպանել։
Այս մասին գրում է The New York Post-ը։

Telegram-ը նոր ֆունկցիա է ներկայացրել, ըստ որի՝ կարող եք վճարովի հաղորդագրություններ ուղարկել թե՛ անձնական չաթերում, թե՛ ալիքի մեկնաբանություններում: 1 հաղորդագրության գինը 0,02 մինչև 20 դոլար է: Այս մասին գրում է RIA-ն։

ԱՄՆ-ի իշխանությունները ձերբակալել են Մոհամմադ Շարիֆուլլահին, ով 2024 թվականի մարտի 22-ին կազմակերպել է Կրոկուսի վրա իրականացրած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել էր 145 մարդ։ Այս մասին գրում է The Ground News-ը։

Դանիայի PostNord պետական փոստային ծառայությունը 2025-ի վերջում կդադարեցնի նամակների առաքումը, քանի որ դրանց քանակը կտրուկ նվազել է։ Կկրճատվի նաև փոստատարների թիվը: Այս մասին գրում է The Guardian-ը։

Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարբեր շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Այս մասին գրում է The News York Times-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է BBC-ին։

Starship տիեզերանավի ութերորդ փորձնական թռիչքը ավարտվել է անհաջողությամբ, քանի որ այն պայթել է մեկնարկից քիչ անց։ Այս մասին գրում է CNN-ը։

Փարիզում հայտնաբերել են Երկրորդ համաշծարհայինից մնացած ռումբ, որի պատճառով երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է։ Այս մասին գրում է Reuters-ը։

ԱՄՆ կառավարությունը արգելել է Maxar Technologies ընկերությանը Ուկրաինային տրամադրել արբանյակային պատկերներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական և հետախուզական նպատակներով։ Այս մասին գրում է Reuters-ը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել