Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:50 12-10-2024

Թրամփը կոչ է արել մահապատիժ մտցնել ԱՄՆ քաղաքացիներին սպանող միգրանտների համար

News.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը քանիցս կոչ է արել մահապատիժ կիրառել այն միգրանտների նկատմամբ, որոնք սպանում են ԱՄՆ քաղաքացիներին եւ իրավապահ մարմինների աշխատակիցներին, տեղեկացրել է NBC News-ը։

«Ես մահապատժի կոչ եմ անում ցանկացած միգրանտի համար, որը կսպանի ԱՄՆ քաղաքացու կամ իրավապահ մարմինների աշխատակցի»,- ասել է Թրամփը Նեւադա նահանգում, Ռինո քաղաքում ունեցած ելույթում։

ԱՄՆ նախկին նախագահը նույն կոչն արել է Կոլորադոյի նահանգի Ավրորա քաղաքի հանրահավաքի ժամանակ նույն օրը։
Ավրորայում Թրամփը օգտագործել է ագրեսիվ հռետորաբանություն՝ հայտնելով, որ ինքը «կփրկի» քաղաքը, որը բնութագրել է որպես «զավթված եւ հնազանդված» միգրանտների կողմից, որոնք անօրինական ձեւով մտել են երկիր։

«Ես կփրկեմ Ավրորան եւ յուրաքանչյուր քաղաք, որը ենթարկվել է ներխուժման եւ զավթման»,- ասել է Թրամփը։

Նախկին նախագահը եւ ԱՄՆ նախագահի թեկնածուն քանիցս հայտարարել է, որ Կոլորադոյի մեծությամբ երրորդ քաղաքը հեղեղվել է Վենեսուելայի հանցախմբերով, եւ ուրբաթ Կոլորադոյում ունեցած ելույթում մեղադրել է փոխնախագահ եւ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին այն բանում, որ նա թույլ է տվել «հանցախմբերի անլեգալ անդամների՝ օտարերկրացիների եւ հանցագործ միգրանտների բանակին» թափանցել ԱՄՆ «երրորդ աշխարհից» եւ քանդել այնպիսի քաղաքներ, ինչպիսին Ավրորան է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան