copy image url
Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 10:23 08-03-2025

ԱՄՆ-ում հանցագործին մահապատժի են ենթարկել հրազենով․ CNN

15 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում հանցագործին մահապատժի են ենթարկել հրազենով։ 67-ամյա Բրեդ Սիգմոնին մահապատժի են ենթարկել Հարավային Կարոլինայում մարտի 7-ին։ Նա դատապարտվել է նախկին ընկերուհու ծնողների սպանության և նրանց աղջկան առևանգելու մեջ։ Այս մասին գրում է CNN-ը։

Երեք կամավորներ նրա վրա կրակել են 4,5 մետր հեռավորությունից։ Սա ԱՄՆ-ում 2010 թվականից ի վեր առաջին մահապատիժն է։

Ամենից շատ դիտված