Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:35 07-03-2025

Բլոգեր Բելլայի պատասխանը Արարատ Միրզոյանին

ՀՀ քաղաքացի, բլոգեր Բելլա Բաբախանյանի ազատ արձակման թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել հանրային խոսույթում։ Ո՞վ է նրան ազատել ու հայրենիք վերադարձրել՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ ՀՀ կառավարությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 20-ին պաշտոնական նոտայով դիմել է Բելառուսի իշխանություններին՝ հայցելով տեղեկատվություն այդ երկրում ազատազրկված ՀՀ քաղաքացի Բելլա Բաբախանյանի վերաբերյալ:

Երեք օր անց ստացված պատասխանի համաձայն՝ նա դատապարտվել էր 15 օր ազատազրկման և պատժաժամկետի ավարտից հետո պետք է ազատ արձակվեր։

Այս մասին մարտի 5-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկել իր քաղաքացու իրավունքների պաշտպանության համար։

Պատգամավորը նշել էր, թե Բելլա Բաբախանյանի ազատ արձակումը Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է որպես իր միջամտության արդյունք։ Իսկ օդանավակայանում նրան նույնիսկ հրապարակային դիմավորել են։

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե ով ինչ միջոցառումներ է կազմակերպել կամ ինչպես է ներկայացրել գործի հանգուցալուծումը. «Մենք ազատ երկիր ենք, և յուրաքանչյուրն իրավունք ունի նման գործողություններ կատարելու: ՀՀ ԱԳՆ-ն իր պաշտոնական գործառույթների շրջանակում դիմել է Բելառուսին, ստացել է պատասխան, և մենք համոզվել ենք, որ մեր քաղաքացին 15 օր անց ազատ կարձակվի։ Մնացածը՝ ով ում ուզում է, կարող է ծաղիկ նվիրել, մենք առարկություններ չունենք»։

Միրզոյանը շեշտել էր, որ ԱԳՆ-ն չի զբաղվում PR-ով և չի ձգտում քաղաքական դիվիդենտներ շահել։ «Մեզ համար առաջնահերթ են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները: Թող արդյունքները տեսանելի լինեն, իսկ թե ով ինչպես է դրանք ներկայացնում, դա մեր խնդիրը չէ։ Արտերկրում, որտեղ էլ լինի, մենք շարունակելու ենք կիրառել մեզ հասու դիվանագիտական ու միջազգային պրակտիկայում ընդունված բոլոր միջոցները՝ մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար»,- ընդգծել է նախարարը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարի այս հայտարարությունից հետո Բելլա Բաբախանյանը ցանկություն էր հայտնել տեսնել իր վերաբերյալ բելառուսական կողմին ուղղված հարցման մասին ԱԳՆ-ի փաստաթղթերը։

Իսկ ԱԳՆ-ից էլ հայտնել էին, որ քաղաքացին կարող է ներկայանալ ՀՀ ԱԳ նախարարություն և անմիջականորեն ծանոթանալ Բելառուսի ԱԳՆ-ին ուղղված ՀՀ դեսպանության համապատասխան հայտագրին և դրան ստացված պատասխանին։

Հիշեցնենք նաև, որ բլոգեր Բելլա Բաբախանյանը ձերբակալվել էր Բելառուսում, այնուհետև ազատ էր արձակվել։

Ազատ արձակվելուց հետո Բելլա Բաբախանյանը ժամանել էր Հայաստան, նրան Բելառուսից Հայաստան էր ուղեկցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել