copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:13 07-03-2025

Համագործակցություն երիտասարդության ոլորտում՝ ԵՄ աջակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը Երևանի Գյոթե կենտրոնում մասնակցել են երիտասարդական կազմակերպությունների, ոլորտի փորձագետների ու երիտասարդների հետ հանդիպմանը: Միջոցառումն անցկացվել է Գյոթե կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն մշակութային և երիտասարդական գործունեությանը» ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ ձևավորել «Երիտասարդական խորհուրդ» (ԵԽ):

Հանդիպումն անցկացվել է «Գործի՛ր. բացահայտի՛ր Երիտասարդական խորհուրդը» խորագրի ներքո, որի ընթացքում ներկայացվել են խորհրդի հայեցակարգը և նպատակները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստան-ԵՄ բազմակողմ համագործակցության համատաեքստում կարևորել է երիտասարդության ոլորտում համագործակցության խթանումը՝ ընդգծելով, որ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ «Երիտասարդական խորհուրդ» (ԵԽ) ձևավորելու նախաձեռնությունը կնպաստի երիտասարդների ձայնի բարձրացմանը միջազգային հարթակներում և ԵՄ-ի հետ երկխոսությանը երիտասարդությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

«Օրերս Ազգային ժողովում ընդունվեց «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, որը հիմնաքարային նշանակություն ունի ոլորտի զարգացման համար: Նախատեսում ենք տարբեր ծրագրերի ընդլայնում, գործընկեր կառույցների հետ համագործակցային նոր աշխատանքներ, և Գյոթե կենտրոնի այս նախաձեռնությունը ևս կարևոր է այս համատեքստում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նրա ընդգծմամբ՝ պետության համար առաջնային է մարդկային կապիտալի զարգացումը, տարբեր ծրագրերում երիտասարդության մասնակցայնության բարձրացումը: Նախարարի տեղակալը նշել է, որ պետությունը խրախուսում է երիտասարդների կարողունակությունների բարելավումը՝ ակտիվ քաղաքացիություն ձևավորելու և նրանց ներուժը գործադրելու նպատակով:

Շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարության՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագիրը միտված է երիտասարդական ներուժի բացահայտմանը և զարգացմանը, և այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը վստահեցրել է, որ ԵՄ համագործակցությամբ իրականացվող «Երիտասարդական խորհուրդ» ծրագրում ներգրավված երիտասարդները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց կարողունակությունները, իրազեկ լինելու ոլորտի ընթացիկ գործընթացներից, բարձրացնելու իրենց հուզող հարցերը և այլն:

««Երիտասարդական խորհրդի» ստեղծումը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստանի երիտասարդական կապերի ամրապնդման ուղղությամբ: Երիտասարդների ակտիվ ներգրավվածության միջոցով «Երիտասարդական խորհուրդը» կօգնի հայ երիտասարդներին կերտել իրենց ապագան և նպաստել ավելի ներառական և բարգավաճ հասարակության ձևավորմանը»,- ողջույնի խոսքում ասել է Վասիլիս Մարագոսը:

«Երիտասարդական խորհուրդ» ձևավորելու նախաձեռնությունը նպատակ ունի հարթակ ձևավորել հայ երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների համար՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերում նրանց մասնակցությունը խթանելու և նոր հնարավորություններ ապահովելու առումով:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները