copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 20:16 09-08-2026

Իրանը բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, բայց հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն այս պահին բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն կողմերը շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը միջնորդների միջոցով, տեղեկացնում է Mehr-ը.

«Մենք այժմ բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ, սակայն միջնորդների միջոցով տեղի է ունենում հաղորդագրությունների փոխանակում»,- ասել է իրանցի նախարարը։

Ըստ նրա, մի շարք երկրներ շարունակում են աշխատել երկխոսության վերսկսման համար պայմանների ստեղծման ուղղությամբ։ Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ բանակցությունները չեն կարող վերսկսվել, քանի դեռ Վաշինգտոնը չի դադարեցրել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի խախտումը և քայլեր չի ձեռնարկել իր խախտումների հետևանքները փոխհատուցելու համար։

Անդրադառնալով Օմանի հետ բանակցություններին՝ նախարարը նշել է, որ դրանք նվիրված են Հորմուզի նեղուցով անցնող նոր ծովային երթուղու ստեղծմանը։ Նա տեղեկացրել է, որ գործող երթուղիները կփոխարինվեն նորերով։

Արաղչին առանձին ընդգծել է, որ Օմանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն նշանակում Հորմուզի նեղուցի ինքնըստինքյան բացում։ «Համաձայնություն կարող է ձեռք բերվել, սակայն նեղուցի բացումը կախված է այլ պայմաններից, որոնք փոխանցվել են միջնորդների միջոցով»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները