copy image url
Ավելին 1 տարի առաջ - 16:10 06-03-2025

Ադրբեջանցիները հարձակվել են Էրիկ Կարապետյանի յութուբյան ալիքի վրա և ջնջել վեց երգ

Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր: Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա, կեղծ հղումներ անելով, ջնջել 6 երգ՝ նշելով որ դրանք էլ են ադրբեջանական»,-սոցցանցերի իր էջերում գրել է երգիչ Էրիկմ Կարապետյանը, որն ավելի վաղ հայտարարել էր իր հեղինակային իրավունքների դատական պաշտպանության համար դատարան դիմելու մասին։

Երգիչը մանրամասնում է.

«Եվ իհարկե իրենց սովոր ձևով՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու։

Իմ Երգերը մոտ օրերս կվերականգնվեն անկասկած, իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու՝ անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս։

Ցավոք չեմ կարող չնշել.
Այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար՝ իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «Սկանդալ, Վիճաբանություն, Գումարներ ,Բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով ՝ արատավորելով իմ անունն ու համբավը
Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ՝ կարևոր պայքարում»։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:51 Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին