Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 04-03-2025

Ադրբեջանցիները երազում են Հայաստանի վրայով անցնեն, ոչ թե ճանապարհներով. հարցում

Նիկոլ Փաշինյանն այսօր հոդված է հրապարակել, ընդգծել՝ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի Ադրբեջանի հանդեպ:

«Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ոչ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ»,- նշել է նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար:

Նա հիշեցրել է, որ դեռ 2022 թվականին իր կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու և դեպի Նախիջևան և Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ինչո՞ւ ադրբեջանցիները չեն օգտվում Նիկոլ Փաշինյանի հրավերից և չեն անցնում Հայաստանի տարածքով»։

Հարցվածների մեծամասնության կարծիքով` ադրբեջանցիները կօգտվեն դրանից։ «Ինձ թվում ա բանակցային պրոցեսներ ա գնում։ Հետո կորոշեն անցնեն, թե չանցնեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ադրբեջանցիները շուտով կօգտվեն։

«Օգտվում են, խի չէ։ Մեկը, որ իրանց առիթ է տալիս, կօգտվեն բա ինչ կանեն»,- նշեց նա։ Հարցվածներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիների նպատակը ողջ Հայաստանն է։

«Ադրբեջանցիները ընդհանրապես երազում են ամբողջ Հայաստանի վրայով անցնեն, ոչ թե ճանապարհներով։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը տղամարդ չեն, իրանց կնանիք թափառող են, դրա համար իրար հետ լավ լեզու են գտել»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում