Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:30 04-03-2025

«Դպրոցնին փակում են, գեղը սարքեն ծերանոց». Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղերի դպրոցները միավորվում են  

Թումանյան համայնքի՝ Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր բնակավայրերի դպրոցները հաջորդ տարի կփակվեն:

4 դպրոցների աշակերտները 2026-27 ուսումնական տարին կդիմավորեն մեկ հարկի տակ՝ Լորուտում կառուցվող նոր կրթահամալիրի շենքում:

Շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրի շրջանակում:

Նոր դպրոցական շենքի կառուցումը, իհարկե, լավ է, բայց միմյանց կապող տրանսպորտ չունեցող Մոտկորի գյուղախմբի 4 գյուղերում եղած փոքր՝ մի քանի աշակերտով դպրոցները փակելն էլ կնշանակի գյուղի վրա գերեզմանաքար դնել, ասում են գյուղացիները:

Դպրոցահասակ երեխաների ծնողներից շատերը դեռ հիմա՝ նոր դպրոցի շինարարության փուլում են հայտարարել,որ հարեւան գյուղ դպրոց ուղարկելու փոխարեն, կտեղափոխվեն քաղաք:

Այդպիսով Մոտկորի առանց այդ էլ կիսադատարկ 6 գյուղերը կդառնան ծերանոց, -ասում են գյուղացիները:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել