Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 03-03-2025

Պահք չեմ պահում, ցավոք․ դեռ չեմ հասել այդ մաքրությանը․ հարցում

Այսօր սկսվում է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Տեղյա՞կ եք, որ այսօր Մեծ Պահքի առաջին օրն է։ Պաս պահու՞մ եք»։

Հարցվածների մեծ մասը չգիտեր, որ Մեծ Պահքը սկսվել է և նշեց, որ չեն պահում պահք։ Շատ քիչ քաղաքացիներ էլ ասացին, որ Պահք պահում են։

«Ճիշտն ասած՝չգիտեի։ Մեկ-մեկ պահում եմ»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի պահում Պահք։ «Ցավոք, չեմ պահում»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց՝տեղյակ է, որ Պահքի առաջին օրն է, սակայն չի պահում։ «Աշխատանքի բերումով չեմ կարողանում, պետք է աշխատանքը թեթև լինի, որ կարողանաս տեղավորվես»,- ասաց նա։

«Ես Պահք պահե՞մ։ Կյանքում չեմ պահել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել