copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:00 01-03-2025

Զելենսկին մեկնել է Լոնդոն հանդիպելու եվրոպացի առաջնորդների հետ


Ուկրաինայի նախագահ Զելենսկին ԱՄՆ-ից մեկնել է Լոնդոն։ Հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Կիրակի օրը՝ մարտի 2-ին, Լոնդոնում Զելենսկու մասնակցությամբ տեղի կունենա եվրոպացի առաջնորդների հանդիպումը։

Առաջիկա հանդիպման հիմնական քննարկման թեման կլինի այն հարցը, թե անվտանգության ինչ միջոցներ կարող է առաջարկել Եվրոպան Ուկրաինայի պաշտպանության համար։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված հանդիպումից հետո լքել է Սպիտակ տունը։