copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:09 28-03-2022

Նրանք վախենում են Ռուսաստանից. Վլադիմիր Զելենսկին՝ եվրոպացի քաղաքական գործիչների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Economist պարբերականին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե եվրոպական երկրների իշխանությունները որքանով են իսկապես պատրաստ օգնել Ուկրաինային։

Զելենսկին սուր քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ուկրաինային ռազմական աջակցություն չցուցաբերելու համար։ «Որովհետև նրանք վախենում են Ռուսաստանից, և վերջ»։ Զելենսկին ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շատ ավելի ակտիվ է եղել զենք ուղարկելու հարցում. «Այո, ճիշտն ասած, Ջոնսոնն այն առաջնորդն է, որն ամենից շատ է օգնում»։

Զելենսկին բացատրել է, որ Ջոնսոնն օգնում է Ուկրաինային, քանի որ բրիտանացիները հիմնականում աջակցում են Ուկրաինային։ «Մեծ Բրիտանիան միանշանակ մեր կողմն է: Նա չի փորձում հավասարակշռել: Բրիտանիան իրավիճակից այլընտրանքային ելք չի տեսնում: Բրիտանիան ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի, իսկ Ռուսաստանը՝ պարտվի, բայց ես պատրաստ չեմ ասելու՝ Բրիտանիան ցանկանո՞ւմ է պատերազմի երկարաձգում, թե՞ ոչ»,- հավելել է նա։

Գերմանիան, ըստ Զելենսկու, դեռ սպասում է. «Նրանք փորձում են հավասարակշռություն գտնել: Նրանք ունեն վաղեմի հարաբերություններ Ռուսաստանի հետ և իրավիճակին նայում են տնտեսության պրիզմայով: Նրանք պարբերաբար օգնում են: Կարծում եմ՝ նրանք փորձում են հարմարվել իրավիճակին ըստ դրա զարգացման»:

«Նրանք նաև նայում են, թե ինչպես է իրավիճակը ազդում իրենց երկրի վրա: Նրանք (Գերմանիայի իշխանությունները) կարող են օգնել, եթե երկրի ներսում նրանց վրա ճնշում գործադրվի, և նրանք կարող են կանգ առնել, երբ իրենց թվա, որ այն, ինչ իրենք արել են, բավարար է»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել