Ներքին Տեսանյութ Ռոք լուրեր 1 տարի առաջ - 20:00 23-02-2025

Ռոք լուրեր. Քոչարյանի ասուլիսը, Փաշինյանի ուղերձը, Գյումրիում թեժ է, Ավինյանի ձյունը

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ը ներկայացնում է շաբաթվա կարևոր իրադարձությունները՝ «Ռոք լուրեր»-ով։

Այս շաբաթ ֆշշցրեց Քոչարյան Ռոբերտը,
Ասաց՝ չի վախենում, երբ կանչում է բերդը,
Նիկոլը, ասում է, տալիս է նաև Մեղրին,
Բայց ռուսներին պիտի ասենք՝ իզվինի։

Հետո մեջ ընկավ Փաշինյան Նիկոլը,
Նորից սկսել ասել, որ կարևորը փորն է,
Ասում է՝ պիտի փոխենք սահմանադրությունը,
Այդպես է պահանջում լավ հարևանությունը։

Հեռվում փոթորկվում էր սառած Լեննագանը,
Սարիկը գողացել էր Մխիթարյանի բանը,
Ասֆալտին փռվել էր Ղուկասյան Վարդանը,
Մյուս Ղուկասյանը վատացել էր տանը։

Հետո եղավ աղետ, ու եկավ ձյունը,
Ավինյանը թքել ու մտել էր բունը,
Մարդիկ փողոցում քրֆում են համբալորդուն,
Տրանսպորտի հույս չկա, ոտքով են գնում։

Հակոբյան Աննան թեժացնում է կրակը,
Կրտվելը նորաձև է, մնացել են տակը,
Ընտրություն է դեմը, թեման հստակ է,
Ռեյտինգը չի հերիքում, երևում է հատակը։

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը