«Բի-2» ռոք խումբը չեղարկել է Օմսկում համերգը՝ Z տառի պատճառով
«Բի-2» ռոք խումբը չեղարկել է Օմսկում կայանալիք համերգը դրա մեկնարկից 15 րոպե առաջ, հայտնում է տեղական Om1.ru պարբերականը։ Պատճառը եղել է «Za Presidenta» պաստառը։ Համերգից առաջ այն չէին հեռացրել բեմից։ Սկզբում համերգի կազմակերպիչները պաստառը ծածկել են սև կտորով, սակայն հարթակի ղեկավարությունը խնդրել է հեռացնել կտորը։ Ի պատասխան՝ երաժիշտները պարզապես հեռացել են: Այս մասին «Պոդյոմ» պարբերականին պատմել են Կրասնայա Զվեզդա մարզահամալիրում, որտեղ պետք է տեղի ունենար շոուն։ Նշվում է, որ համերգի չեղարկման մասին հանդիսատեսը տեղեկացված չի եղել։