copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:43 22-02-2025

Իշխանությունը 3 հենասյուն ունի՝ նախկինները, ռուսները և արցախցիների նկատմամբ ատելությունը. Արամայիս Աղաբեկյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սրանց իշխանությունը երեք հենասյուն ունի՝ նախկինները, ռուսները և արցախցիների նկատմամբ ատելությունը։ Այդ է պատճառը, որ շուրջօրյա ռեժիմով այս թեմաները ջրի երեսին են։ Քաղաքական դաշտում հայտնված յուրաքանչյուրն անմիջապես խոթվելու է նախկինների գրպանը, ցանկացած օբյեկտիվ քննադատություն ներկայացվելու է որպես ռուսական գծի սպասարկում, իսկ արցախցու այս կամ այն կերպ ակտիվությունը արժանանալու է իշխանական թևի տակ գտնվողներից մեկի սուր հակադարձմանը՝ ոչ թե բովանդակային, այլ հենց ներազգային ատելության շրջանակներում։

Այս ամենը արվել է և արվելու է համակարգային՝ վերևից ներքև, քանի դեռ սրանք կան, քանի դեռ չկա այլընտրանք առաջարկող, բոլորին հավասար հնարավորություններով մրցակցելու հնարավորություն տվող մեկ միասնական հարթակ։

Սրանց հաղթելու համար անհրաժեշտություն է նման հարթակի`այն է քաղաքական միավորի ձևավորումը, որը զերծ կլինի աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի դիֆերամբներ հղելուց և կոչված կլինի սպասարկելու միայն ու միայն հայկական շահը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ