copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:40 06-09-2021

Մենք հաչելու պատճառով շներին մեկ այլ վայր տեղափոխելու իրավունք չունենք. Հրաչյա Աղաբեկյան

Վերջին ամիսներին սոցիալական ցանցերում շատ են դժգոհություններն ու քննարկումները թափառող շների շուրջ:

Բնակիչներն ահազանգում են, որ քաղաքում նկատվում են թափառող շների ոհմակներ, պատմում են շների ագրեսիվ վարքի, ինչպես նաև մարդկանց վրա հարձակման դեպքերի մասին։

Օրագիր.news-ն այս խնդիրի շուրջ զրուցել է Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոնի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանի հետ:

«Կենտրոնը ստեղծվել է թափառող կենդանիների գլխաքանակի կանոնակարգման նպատակով, որպեսզի իրականացվեն ստերջացումներ: Սակայն քաղաքացիները պահանջներ և բողոքներ են ներկայացնում մեզ, որոնք մեր գործառույթներից դուրս են»,-ասաց կենտրոնի տնօրենը:
Ըստ Աղաբեկյանի՝ հարցը կենտրոնի անվան մեջ է. «վնասազերծում» բառը, քաղաքացիների պատկերացմամբ, խնդրի մի ամբողջական լուծում է ենթադրում:

«Մենք իրավունք չունենք հաչելու հիմնավորմամբ շներին մեկ վայրից մեկ ուրիշ տեղ տեղափոխել: Եթե կատարվի տեղափոխություն, միևնույն է այդ վայրում կհայտնվեն ուրիշ շներ և կսկսվի շների կռիվ»,- ասաց Հ. Աղաբեկյանը:

Կենտրոնի տնօրենը նշեց նաև, որ իրենք բոլոր շների բերման և բացթողման անկետաներն պահպանում են: Ներկայումս փորձ է արվում կենտրոն բերված բոլոր շների բացթողման փաստեր հավաքագրել՝ ֆոտո կամ տեսանկարահանում: Տվյալ գործընթացն ավելի վերահսկելի և արդյունավետ կդարձնի կենտրոնի աշխատանքը:

Մեր այն հարցին, թե ինչու են շների կուտակումները հիմնականում դպրոցների, մանկապարտեզների տարածքներում լինում,կենտրոնի տնօրենը պարզաբանեց, որ դեռ անցյալ տարի՝ համավարակի պայմաններում, չգործող այդ տարածքներում շներ են հայտնվել, որոնք հետո ունեցել են ձագեր: Այժմ ձագերն այդ վայրն իրենց բնակության տեղն են համարում: Պատճառներից մեկն էլ այն է, որ երեխաները կերակրում ու սիրում են նրանց:
«Մենք շներին տեղափոխում ենք միայն այն դեպքերում, եթե շունն ապրում է հենց մանկապարտեզի կամ դպրոցի տարածքում, այլ ոչ թե պարզապես թափառում է: Այսօր շներին տեղափոխում ենք նաև համավարակով զբաղվող բուժհաստատությունների, զինվորական վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև Եռաբլուրի հարակից տարածքներից»,- ամփոփում է Աղակեբյանը:

Նարինե Ղուկասյան

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին