Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:39 19-02-2025

Դատարանը որոշում է կայացրել A$AP Rocky-ի գործով. Ռիհաննայի արձագանքը ցնցել է բոլորին

Ամերիկացի ռեփեր A$AP Rocky բեմական կեղծանվամբ հայտնի Ռակիմ Մայերսն արդարացվել է դատարանի վճռով։ Հայտնում է BBC-ն։ https://www.bbc.com/news/articles/cx2qepd3yn8o

A$AP Rocky-ի դեմ մեղադրանք էր առաջադրվել իր նախկին ընկերոջ՝ A$AP Relli բեմական կեղծանվամբ հայտնի Թերել Էֆրոն-ի, նկատմամբ հարձակում գործելու կասկածանքով: 2021 թվականի նոյեմբերին է տեղի ունեցել միջադեպը, որի ժամանակ էլ իրականացվել էր ենթադրյալ հարձակումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռեփերին A$AP Rocky-ին սպառնում է մինչև 24 տարվա ազատազրկում։

Դատաքննությունը տևել է 3 շաբաթ, և վճիռն ընդունվել է 5 ժամ քննարկումից հետո։ Դատարանը A$AP Rocky-ին անմեղ է ճանաչվել։

Թեև A$AP Relli-ն պնդել է, որ ռեփերն իրեն հետապնդել է և իր ուղղությամբ կրակել կիսաավտոմատ զենքից, բայց դատաքննության արդյունքում պարզվել է, որ A$AP Relli-ն չունի լուրջ վնասվածքներ, բացի ծնկի վնասվածքից։

Դատավարության ընթացքում ռեփերին աջակցել է նրա սիրելին՝ Ռիհաննան։ Դատավճռի հրապարակումից հետո ռեփերը չի կարողացել պահել իր հույզերը, զույգը գրկախառնվել է, իսկ երգչուհին իր բլոգում շնորհակալություն է հայտնել արդար որոշման համար։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին