copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 13:27 24-04-2023

Լոնդոնի բարձր դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել

Լոնդոնի բարձր դատարանը հասարակական, քաղաքական գործիչ Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել, քանի որ նա հրաժարվել է վճարել ամուսնալուծության գործով փաստաբաններին, ինչպես նաև չի ներկայացել դատարան:

Այս մասին հայտնել է բրիտանական The Telegraph պարբերականը՝ հիշեցնելով, որ նա նախկինում եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերոջ, ձյուդոյի «սփարինգի» ընկեր, օլիգարխ Արկադի Ռոտենբերգի կինը:



Նշվում է, որ Նատալյա Ռոտենբերգը (ներկայում ամուսնացած է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի հետ-Tert.am) վեճի մեջ է Candey իրավաբանական ընկերության հետ, որի փաստաբաններին չի վճարել մատուցված համապատասխան ծառայությունների համար: Այժմ Candey-ն նրանից պահանջում է 11 500 ֆունտ ստերլինգ:

Լոնդոնի բարձր դատարանում ասվել է, որ տիկին Ռոտենբերգն անտեսել է այն բոլոր նամակաները, էլեկտրոնային հաղորդագրություններն ու WhatsApp հավելվածով ուղարկված հաղորդագրությունները, որոնցում իրենից պահանջել են ներկայանալ դատարան: Ինչպես նշել են իրավաբանական ընկերությունում, Ռոտենբերգը որևէ կերպ չի արձագանքել իր հետ կապ հաստատելու փորձերին։

The Telegraph-ը մանրամասնում է, որ նախորդ երկու լսումներին (նոյեմբերին և մարտին) չներկայանալու համար դատավոր Էնդրյու Ռիչին Ռոտենբերգին արդեն դատապարտել էր 21-օրյա ազատազրկման, սակայն կինը հնարավորություն է ունեցել խուսափելու ազատազրկումից, եթե դատական նիստին ներկայանար նախորդ հինգշաբթի՝ ապրիլի 20-ին։ Սակայն այդ օրը նորից դատարան չներկայանալու պատճառով դատարանը վճռել է, որ Նատալյա Ռոտենբերգը պետք է վճարի բոլոր ծախսերը, ինչպես նաև կարգադրել է, որ Ռոտենբերգի ձերբակալության օրդեր տրվի:

Մինչ Տիգրան Արզաքանցյանի հետ ամուսնանալը, Նատալյա Ռոտենբերգը 2005-2013 թվականներին ամուսնացած է եղել ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգի հետ։ 2022 թվականի մարտին ներկայիս ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի հետ հայտարարել էր «Ուժ հայրենյաց» կուսակցության ստեղծման մասին։ Բացի այդ, կուսակցությունը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնին Ռոտենբերգը կլինի իրենց թեկնածուն։

Նատալյա Ռոտենբերգը երկար ժամանակ փորձում էր դատարանի միջոցով հասնել ռուսաստանցի գործարարի հետ ամուսնական պայմանագրի անվավեր ճանաչմանը՝ փորձելով ստանալ նաև Ռոտենբերգի կարողության կեսը։ Դատական գործընթացն ավարտվել էր 2016 թվականի հուլիսին։ Արկադի Ռոտենբերգը Լոնդոնի դատարանին խնդրել էր չհրապարակել բաժանման պայմանները։

2020 թվականին Արկադի Ռոտենբերգը Մեծ Բրիտանիայի վերաքննիչ դատարանում սկսեց դատական գործընթաց՝ փորձելով վիճարկել նախկին կնոջը Ռիբսդենում 27,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ առանձնատան փոխանցման հարցը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա՝ Սուրեյ կոմսության Բագշոթ գյուղի մոտ։ 2021 թվականին դատարանը գործարարի օգտին որոշում կայացրեց։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի