Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:52 17-02-2025

Ղարաբաղցիների՝ Ղարաբաղ վերադառնալու հնարավորությունը տեսնում եմ, հավանականությունը փոքր է. Քոչարյան

Այսօր ղարաբաղցիների՝ Ղարաբաղ վերադարձնելու միակ երևացող ճանապարհը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից կառչելն է. եթե Ադրբեջանն ասում է՝ ճանապարհ, ապա մենք շատ հանգիստ կարող ենք ասել՝ այդ ճանապարհն ընդամենը մեկ կետ է եռակողմ հայտարարության մեջ։ Եթե դուք պատրաստ եք ամբողջությամբ վերադարձ այդ հայտարարությանը, ապա նստենք, քննարկենք, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա միակ տեղն է, որից կարելի է բռնել և ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ՝ հետ բերել բանակցային գործընթացի մեջ։ Իմ պատասխանը դրական է, այդ հնարավորությունը ես տեսնում եմ, հավանականությունը փոքր է, չափազանց փոքր։ Բայց մենք այն վիճակում ենք, որ նույնիսկ փոքր հավանականությունը պետք է օգտագործել, որ մի տարի հետո չասենք, թե այս հնարավորությունը կար և մենք չօգտագործեցինք։

Մենք դա չենք անում, որովհետև այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիք վերադառնան այնտեղ, որովհետև համարում է, որ սա իր կյանքն ինչ-որ տեղ կարող է բարդացնել։ Իրենց համար ավելի ձեռնտու է, որ ղարաբաղցիք Հայաստանում էլ չմնան. սկզբունք կա՝ «нет человека - нет проблемы», հիմա այս ճանապարհի վրա ենք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի