Ներքին 3 տարի առաջ - 13:00 15-11-2022

Փաշինյանի կառավարությունը ժողովրդին բաժանեց սևերի ու սպիտակների, ղարաբաղցիների-հայաստանցիների․ բայց մունք լյոխ հայ ընք, մունք մի պետություն ընք․ կամավոր

Կամավոր Էմիլ Գրիգորյանին հանդիպեցինք Ստեփանակերտի Փառքի Պուրակում՝ հերոսաբար ընկած տղաների լուսանկարների առաջ՝ եղբոր ու ընկերների հետ հայացքով զրուցելիս։

Նա պատմեց, որ 44-օրյայի ժամանակ իրեն հաշմանդամության պատճառով չէին զորակոչել, կամավորագրվել էր։ Պատմեց, որ Մարտունիում պայքարել են համառորեն, և եթե այդպես աներեր չկանգնեին՝ այսօր Մարտունին էլ մերը չէր լինի։

Կամավորի խոսքով՝ պատերազմից հետո մենք շատ բան ենք հասկացել, շատ թերություններ ենք հաշվառել՝ առաջինը զենքի խնդիրն էր, ինժենարական նախապատրաստական անբավարար աշխատանքները, անմիաբանությունը։

Էմիլ Գրիգորյանն ընդգծեց, որ փաշինյանական բաժանումը՝ սևերի ու սպիտակների, հայաստանցիների ու ղարաբաղցիների, արհեստական է ու վնասակար․ մենք մեկ ենք՝ անկախ նրանից որտեղ ենք ապրում՝ Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում։

Նա նշեց, որ հայերս հիմա մենակ ենք՝ ոչ ոք մեզ չի օգնելու ու պիտի միասնական լինենք, ու հասկանանք, որ բոլոր ենք պարտավոր պայքարել մեր երկրի համար, որ ով ի վիճակի է տեղում կանգնել՝ պատասխանատու է երկրի անվտանգության համար։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել