Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:40 14-02-2025

Ֆոգելը Վիննիկի դիմաց, Պուտինի հաղթանակը, Զելենսկու պայմանը, ԲՐԻԿՍ-ի գրոհը. Միջազգային մամուլ

1․ CBS News-ը գրում է. Պատանդների հարցով հատուկ ներկայացուցիչ Ադամ Բոհլերը, իսկ ավելի ուշ՝ անձամբ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնում հանդիպել են Ռուսաստանի կողմից ազատ արձակված ուսուցիչ Մարկ Ֆոգելի հետ։

Ֆոգելը ձերբակալվել է 2021 թվականի օգոստոսին օդանավակայանում, երբ ցանկանում էր թմրանյութ տեղափոխել Մոսկվա։

Թրամփը հայտարարեց, որ չորեքշաբթի օրը կարող է ազատ արձակվել ևս մեկ ամերիկացի, սակայն չի նշվել, թե ով է լինելու։

Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուալցը Ֆոգելի ազատ արձակումն անվանել է «ռուսների կողմից բարի կամքի դրսևորում» և նշան այն բանի, որ կողմերը գնում են դեպի հաջող բանակցություններ՝ պատերազմը դադարեցնելու համար:

2. The Moscow Times-ը գրում է. Ամերիկյան և ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ-ն կարող է Ռուսաստանին արտահանձնել կրիպտոբորսայի միջոցով փողերի լվացման մեջ մեղադրվող Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Վիննիկին։

Սա կլինի պատասխանը Ռուսաստանի կողմից Մարկ Ֆոգելի արտահանձնման դիմաց, ով Ռուսաստանում դատապարտվել էր թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով։

3. BBC-ն հայտնում է. Վիները փետրվարի 12-ին հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր քսանչորս տարի։

Հունվարի վերջին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդել էր, որ Վիների և Ալինա Կաբաևայի միջև կոնֆլիկտ կա, ինչը կարող էր լինել պատճառ նրա որոշման համար։

Ալինա Կաբաևան նախկինում եղել է Վիների աշակերտը, այժմ ղեկավարում է իր հիմնադրած մարմնամարզության ակադեմիան։

Նաև ըստ մի շարք ասեկոսեների տարածված են լուրեր, որ Ալինա Կաբաևան Վլադիմիր Պուտինի գաղտնի սիրեցյալն է։

4. TACC-ը գրում է. Արևմտյան լրատվամիջոցները Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի առաջին զրույցի արդյունքներն ընկալեցին որպես ՌԴ նախագահի հաջողություն։

Նա վերադառնում է համաշխարհային քաղաքականություն՝ բանակցելու Ուկրաինայի ճակատագրի շուրջ, մինչդեռ Բրյուսելն ու Կիևը կարող են դուրս մնալ գործընթացից, գրում են նրանք։

5. Reuters-ը գրում է. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ այն փաստը, որ Թրամփը որոշել է նախ խոսել Պուտինի հետ, շատ հաճելի չէ, բայց չի հավատում, որ դա արտացոլում է ԱՄՆ առաջնահերթությունները։

Ուկրաինան չի ընդունի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կնքված որևէ համաձայնագիր՝ առանց Կիևի մասնակցության, ասել է Զելենսկին։

6. Yahoo News UK-ը հայտնում է. Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի ֆոնին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Ուկրաինայի դաշնակից երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։

Հանդիպմանը դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել են, որ համակարծիք չեն, որ տեղի ունեցողը կարելի է անվանել դավաճանություն Ուկրաինային։

7. BBC-ն գրում է. Մյունխենում մեքենան վրաերթի է ենթարկել գործադուլ անող բանվորների խմբին, զոհվել է 28 մարդ։

Բավարիայի վարչապետը հայտարարել է, որ հարձակումը, ամենայն հավանականությամբ, եղել է թիրախավորված։

8. The Economic Times-ը գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ եթե ԲՐԻԿՍ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) փորձեն նվազեցնել դոլարի ազդեցությունը միջազգային առևտրում, ապա նա կսահմանի 100% մաքսատուրքեր նրանց ապրանքների վրա։

ԲՐԻԿՍ-ի երկրները վերջին տարիներին քննարկում են դոլարից հրաժարվելու և սեփական արժույթ ստեղծելու տարբերակը, ինչը կթուլացնի դոլարի դերը միջազգային առևտրում։
Ռուսաստանը հատկապես ակտիվորեն պաշտպանում է այս գաղափարը՝ պատժամիջոցներից խուսափելու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ