copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 28-06-2023

Զելենսկու համոզմամբ՝ Ուկրաինայի հաղթանակը նոր ուժ է Հարավային Կովկասի համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ իր երկրի հաղթանակը նոր ուժ է Հարավային Կովկասի համար։ Այս մասին Զելենսկին ասել է Սահմանադրության օրվա կապակցությամբ Ուկրաինայի Գերագույն ռադայում ունեցած ելույթում։

Նա նշել է, որ Ուկրաինայի հաղթանակը ռուսական բոլոր զորամասերի, վարձկանների և զինյալների վտարումն է երկրի ամբողջ տարածքից, բոլոր գերիների և տեղահանվածների վերադարձը, ինքնիշխանության վերականգնումը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

«Ուկրաինան ինքն է դաշինքներ ընտրելու իր և իր ապագայի համար։ Ակնհայտորեն Եվրամիությունում, ակնհայտորեն ՆԱՏՕ-ում։ Ուկրաինան երբեք չի համաձայնի սառեցված հակամարտության որևէ տարբերակի», - ասել է նա։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան աշխարհի բոլոր մյուս ժողովուրդներին կօգնի խաղաղության իր բանաձևով։

«Ուկրաինայի հաղթանակն անվտանգության և տարածքային ամբողջականության վերականգնման երաշխիք է Մոլդովայի, Վրաստանի, նոր ուժ Հարավային Կովկասի, կամք և խաղաղություն Բելառուսի, էներգիա՝ բալթյան-սևծովյան առանցքի, անվտանգության երաշխիք և մանիպուլյացիաներից պաշտպանություն ամբողջ Կենտրոնական Ասիայի, շանս Մերձավոր Արևելքի համար, երաշխիք, որ աֆրիկյան երկրները կդադարեն թալանվել ռուսների կողմից»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը