copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:06 13-02-2025

Երևանում անծանոթը ժամադրել է օտարերկրացի տղամարդուն և հափշտակել է նրա մոտ եղած գումարը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի հյուրանոցներից մեկում քաղաքացուց գումար են գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ տուժողը օտարերկրացի 18-ամյա Ադամ Աքիլն է, իսկ գումարի չափը կազմում է 27 հազար դրամ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածը հայտնել է, որ «Վոթսափ» հավելվածի միջոցով նամակագրություն է ունեցել Երևանի բնակիչ 28-ամյա Լյուդվիգ Մ․-ի հետ, որի ընթացքում պայմանավորվել են հանդիպել սեռական հարաբերություններ ունենալու նպատակով, որից հետո Ադամ Աքիլը գնացել է Արգիշտի փողոցում գտնվող Լյուդվիգ Մ․-ի կողմից վարձակալած բնակարան, որի ընթացքում կասկածներ է ունեցել, որ վերջինս արական սեռի ներկայացուցիչ է և ցանկացել է հեռանալ, ինչից հետո նա ձեռքում առկա «սփրեյով» պահանջել է, որ Ա.Աքիլն իր մոտ առկա գումարը և ևս 40 հազար դրամ տա իրեն, իսկ հրաժարվելու դեպքում «սփրեյը» կփչի վերջինիս դեմքին, ով էլ իր մոտ եղած 27 հազար դրամը տվել է Լ.Մանուկյանին և խոստացել, որ կբերի ևս 40 հազար դրամ և դուրս եկել շենքից:

Ոստիկանների կողմից Լյուդվիգ Մ․-ն հայտնաբերվել է և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշի վարչական շրջանների 1-ին քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին