Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:56 12-02-2025

Աննա Հակոբյանը բարդույթ չի՞. ինքը ոչինչ չի հասկանում, հնարավոր չէ իր հետ համաձայնել. հարցում

Վարչապետի կին Աննա Հակոբյանը գրառում է կատարել, որտեղ Հայաստանի դիվանագիտական համայնքը համարել է քայլող, շնչող-արտաշնչող բարդույթ։ «ՀՀ դիվանագիտական համայնքը շատ յուրահատուկ է, ունի իր ուրույն լեզուն, իր ուրույն նիստուկացը, իր ուրույն շփման եզրույթներն ու ոճը։ Եվ եթե այս ամենը տեղավորենք մեկ հավաքական կերպարի մեջ, այն կբնորոշվի որպես քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի։ Եվ այս իրավիճակն ունի իր բացատրությունը, օբյեկտիվ պատճառները»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Համաձա՞յն եք Աննա Հակոբյանի հետ,որ Հայաստանի դիվանագիտությունը քայլող, շնչող-արտաշնչող մեծ բարդույթ է»։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը համաձայն չէ Աննա Հակոբյանի այս հայտարարության հետ։

«Ինքը ոչինչ չի հասկանում, հնարավոր չէ իր հետ համաձայնել։ Ինչ է ասում, որ մի հատ էլ համաձայնվենք»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չպետք է ասել ինչ-որ բան, ինչից գլուխ չես հանում։

«Ինքը բարդույթ չի՞։ Աննա Հակոբյանը չպիտի հանրայի հայտարարություն անի, եթե խելքը չի հասնում»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել