copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:45 27-12-2023

Եթե կոալիցիա ասելով հասկանում էինք 2, ապա հիմա հասկանում ենք 3 ուժ․ Հայկ Գրիգորյան

Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը երեկ ավագանու նիստը բոյկոտելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ 160 հազար դրամների չարաբաստիկ որոշումը կարմիր գծերի համար կոնկրետ «Հանրային ձայնը» անցկացրեց:

«Մենք մեր ստրատեգիան պետք է փոխենք, քանի որ, եթե կոալիցիա ասելով, հասկանում էինք 2, ապա հիմա հասկանում ենք 3 ուժ։ Ըստ այդմ՝ կադապտացնենք մեր գործելաոճը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը։

Նրա խոսքով, եթե մինչ այս հույս կար համագործակցել «Հանրային ձայն» կուսակցության հետ, ապա հիմա արդեն այդպես չէ․

«Հիմա մենք գիտենք, որ «Հանրային ձայնը» համագործակցում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, և այսուհետ այլ ձևով կկառուցենք մեր հետագա քայլերը»։

Հարցին՝ կարո՞ղ է իրենց խմբակցությունն արդյունավետ գործել և պաշտպանել երևանցիների շահերը, երբ քաղաքապետին աջակցում է նաև «Հանրային ձայնը», Գրիգորյանն ասաց․

«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է խոչնդտել շահերը պաշտպանելուն։ Բայց ինչ վերաբերվում է քվեարկությանը, ապա կարող են խոչնդտել՝ կարմիր գծերը ձեզ վառ օրինակ։ Եթե մենք փորձում էինք պաշտպանել երևանցիների շահերը, թույլ չտալ նախագծի ընդունումը, ապա իրենք օգնեցին, որ դա ընդունվի։ Այդքանով խոչնդոտում են։ Բայց մեր առօրյա գործի մեջ չեն կարող»։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը «Հանրային ձայնին» կոչ էր արել բոյկոտել երեկվա նիստը, որպեսզի տեղական տուրքերի և վճարների բարձրացման մասին հարցի քննարկումն ու առհասարակ նիստը տապալվի, սակայն «Հանրային ձայնը» մասնակցեց նիստին և քվորում ապահովեց։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում