Օրակարգ․ Պարեկին երկու անգամ շատ վարձատրելով՝ կառավարությունն արժեզրկում է ուսուցչին․ Ատոմ Մխիթարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը կրթության փորձագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանն է։

Հարցազրույցի ընթացքում Ատոմ Մխիթարյանի հետ զրուցել ենք Հայաստանի կրթության ոլորտում տիրող իրավիճակի, իրականացվող բարեփոխումների, դրանց արդյունքների և նպատակահարմարության, ուսուցիչների խնդիրների և կառավարության կողմից հասարակության աչքում ուսուցչի դերն արժեզրկելու միտումների, «Ակադեմիական քաղաք» ծրագրի հեռանկարների, բուհերից ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին աշխատանքից ազատելու դեպքերի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ատոմ Մխիթարյանը շեշտում է՝ պարեկին երկու անգամ շատ վարձատրելով՝ կառավարությունն արժեզրկում է ուսուցչին։ «Ուսուցչից առնվազն 2 անգամ ավելի բարձր միջին աշխատավարձ է ստանում սովորական ոստիկանը՝ պարեկը, որը նշենք՝ կարող է չունենալ բարձրագույն կրթություն։ Հիմա սա նշանակում է՝ մեր հասարակությունն արդյոք այդպիսի վերաբերմունք ունի՞ ուսուցիչների նկատմամբ։ Այսինքն՝ մեր հասարակությունն արդյոք երկու անգամ ավելի բարձր է գնահատում ոստիկանին, քան թե ուսուցչին։ Այն հասարակությունը որը տարիներ շարունակ, նույնիսկ ամենավատ ապրող ընտանիքները՝ սոցիալական իմաստով, իրենց, ինչպես մեծերը ասում էին, հացից կտրում են, որպեսզի երեխային տան կրթության և հատկապես բարձրագույն կրթության։ Որովհետև մեր ազգը, մեր ժողովուրդը միշտ ակնածանքով է վերաբերվել կրթված մարդուն և հիմա էլ է վերաբերվում»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ կառավարության բոլոր քայլերը տանում են հասարակության աչքում ուսուցչի դերն ու կրթական համակարգն արժեզրկելուն։ Ըստ նրա՝ այդկերպ մեծ հաշվով հարված է հասցվում նաև մեր ազգային ազգային արժեքներին։

Փորձագետը նաև նկատեց, որ Հայաստանում կրթության ոլորտը վերածվել է փորձադաշտի։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում