copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:38 10-02-2025

Ցեղասպանության ուրացումը լուրջ վտանգ է ՀՀ գոյության և ապագայի համար

Եվրոպացիները հանուն Արցախի հարթակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարություններին․

«Եւրոպացիները Հանուն Արցախի Հարթակը զարմացած եւ ցնցված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Հայոց ցեղասպանութեան մասին անընդունէլի յայտարարութիւներէն: Այս յայտարարութիւնները, որոնք կասկածի կ՛ենթարկեն հաստատուած պատմական անհերքելի ճշմարտութիւններ եւ փաստեր, կ՛անարգեն Ցեղասպանութեան զոհերը եւ վերապրողներու ժառանգները: Հայոց ցեղասպանութեան ճանաչման պայքարը կ՛ընդգրկէ պատմաբաններու, քաղաքական գործիչներու, մարդասիրական կազմակերպութիուններու եւ Հայ քաղաքացիներու տասնամեակներու վրայ շարունակական նուիրական աշխատանքներ եւ այս անընդունելի յայտարարութիւնները կը փորձեն դրժել այդ ջանքերը:

Հայոց ցեղասպանութեան ճանաչման պայքարը ամուր արմատներ ունի Եւրոպահայերու գործունէութեան մէջ, որուն շնորհիւ Եւրոպայի երկիրներու մեծամասնութիւնը ինչպէս նաեւ Եւրոխորհրդարանը ճանչցած են Հայ ժողովուրդի դէմ կատարուած այդ մեծ հանցագործութիւնը:

Որպէս եւրոպացիներ, վիրավորական էր տեսնել, որ Հայաստանի վարչապետը կասկածի տակ կը մատնէ այս առաջընթացքը որուն համար Հայաստանի Հանրապետութիւնը եւ Եւրոպահայութիւնը համագործակցած են տարիներ շարունակ:

Հայոց ցեղասպանութեան ճանաչման ջանքերը պէտք չէ ենթարկուին որեւէ ներքին կամ հավերժ արտաքին քաղաքական դրդապատճառի:

Քաղաքական նպատակներով այս ճակատամարտի որոշ ասպեկտները կասկածի տակ դնելը միայն կը նպաստէ մեր թշնամիներուն ապատեղեկատուական արշավներուն, որոնք կը ձգտին աղաւաղել ճշմարտութիւնը:

Արցախի ժողովուրդը ենթարկուած է Ցեղասպանութեան եւ էթնիկ զտումի: Եւրոպացիներ Հանուն Արցախի Հարթակը կը ձգտի միջազգային հարթակներու վրայ ապահովել մարդկութեան դէմ այս ոճիրին դատապարտման եւ պատասխանատուներուն պատժելիութեան:

Պատասխանատուութիւն հաստատելը եւ Ցեղասպանութեան ճանաչումը անհրաժեշտ են արդար խաղաղութիւն հաստատելու համար։

Ընդունուած վարկած է որ երբ ոճրագործը չընդունիր իր ոճիրը եւ չի զղչար իր գարշելի արարքին համար, միշտ կարող է կրկնել այդ մէկը:

Նոյնն է պարագան Թուրքիոյ հետ: Չընդունիր իր ոճիրը եւ չի զղջար: Կրկնութիւնը Ցեղասպանութեան ապրեցան Արցախի մեր հայրենակիցները:

Ցեղասպանութեան ուրացոմը Թուրքիոյ կողմէ եւ անոր ներկայիս հարցականի տակ դնելը ՀՀ Վարչապետին կողմէ, լուրջ վտանգի կրնան ենթարկել Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնն ու ապագան:

Եւրոպացիները Հանուն Արցախի
10 Փետրուար, 2025թ.»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ