Ներքին 3 տարի առաջ - 16:30 22-11-2022

Լուրջ գոյության պայքար է, ճգնաժամ կա, անգամ եթե հիմա չեն կրակում․ զրույց Փառքի Պուրակում

«Շատ ծանր է: Բայց երբ գալիս ես այստեղ, հոգիդ խաղաղվում է։ Օդում տխրություն կա, մտահոգություն, բայց մարդիկ ամուր են»,- ասում է Մելինե Ղազարյանը, որ Արցախ է եկել երեք օրով․ իր հիմնադրած «ՄԱՄ» կրթական հարթակն է փորձում գործարկել նաև Արցախում։

Գործնական հանդիպումներից հետո նա ամեն օր գալիս է Փառքի Պուրակ, երկար նայում տղաների աչքերին, լուռ զրուցում նրանց հետ։

«Ճգնաժամը կա․ անգամ եթե չեն կրակում, ու այս տղաների նման մարդիկ չեն զոհվում, չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է։ Խնդիրը կա, ու մենք պիտի լինենք միասնական։ Պիտի հասկանանք, որ ցանկացած կարծիք, սուբյեկտիվ վերաբերմունք․․․ չնչին է այս խնդրի առաջ, մենք ունենք լուրջ գոյության պայքար, որի համար պիտի միավորվենք բոլորս․ այլ տարբերակ չկա։

․․․Ճանապարհը շատ ծանր էր հոգեբանորեն։ Ես տեսել եմ Արցախը մինչև պատերազմը․ շատ դժվար էր գիտակցել, որ չկա այս հնարավորությունը՝ տեսնել Դադիվանքը։ Չլինել Շուշիում, չզգալ այդ մշուշը»,- ասում է Մելինե Ղազարյանը։

Տեսախցիկը սկզբում պաշտոնական է դարձնում նրա խոսքը, բայց հետո կրկին խեղդում են հույզերը․․․ բառերն անզոր են նկարագրել այն, ինչ պատմում են աչքերը։ Դիտեք տեսանյութը։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել