copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:38 09-02-2025

Ցնցված եմ՝ ոնց էին ինձ ապուշացրել մոտ 10 րոպե․ գումար կորզելու նոր մեխանիզմ է գործում

Օգտատեր Նանե Սահակյանը զգուշացրել է ֆինանսական հնարքներով գումար կորզելու նոր մեխանիզմի մասին:

Սոցցանցի իր էջում նա, մասնավորապես, նշել է. «Էսօր շատ մոտ էի նրան, որ մի ֆինանսական սկամի՝ խաբեության զոհ դառնայի, չդարձա իհարկե, բայց շատ պատրաստված հանցագործներ էին, դրա համար գրում եմ, որ զգուշանաք ու նաև ձեր ընկերներին, ծանոթներին զգուշացնեք:

Զանգ եմ ստանում +374 55 510515 համարից (շատ նման համար ինեկո բանկին), եթե անկեղծ անգամ չէի նկատել, որ բջջային համար է, ներկայանում են որպես Ինեկոբանկի էսինչէնինչ բաժնից էսինչյան էնինչ ու հարցնում արդյոք 600 հազար դրամ ստանալու վարկային հարցում եմ արել, ասում եմ՝ ոչ, շարունակում են, որ հնարավո՞ր է ձեր անձնագրի կամ այդիի տվյալները գողացել են, բլաբլա, ասում եմ՝ հնարավոր է (եղել էր տենց իրավիճակ), կմտնե՞ք ձեր օնլայն բենքինգ չեղարկեք վարկային հարցումը, թե ինչ, մի խոսքով մտնում եմ, հարցնում են, թե ծանուցումներում տեսնում ե՞մ եսիմինչ, պարզվում է դեռ չեմ տեսնում, բլաբլա, պիտի եսիմնչ սեղմեմ, բայց չկա, սմս-ով կոդ են ուղարկում ինեկոյից, իբր չեմ ստանում, վայբերով են ուղարկում, դա էլ ինչ, ԼԻՆՔ, որտեղ պիտի գրեմ օնլայն բանքինգի էփփիս օգտանունն ու գաղտնաբառը, սա առաջին պահն էր, որ ես հասկացա, որ սկամ զոհ դառնալու ճանապարհին էի: Բնականաբար չլացրեցի տվյալներս ու «ինեկոբանկի» աշխատակցին խոստացա դիմել ոստիկանություն՝ ինձ վրա ահավոր, սարսափելի բարկացած, որ 8 րոպե «կտերը կերել» էի՝ չկասկածելով, որ սկամ է:
Ի դեպ մի պահից սկսած ձայնագրել եմ խոսակցությունը «Առուստամ Մինասյանի» հետ, շատ պատրաստված երիտասարդ էր, թեև վերջում սկսեց ձայնը մի թեթև դողալ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն - Police of the RA Ministry of Internal Affairs
ընդունեք սա հաղորդում հանցագործության մասին

ՀՀ Քննչական Կոմիտե իսկ եթե արդեն քննություն կա այս սկամ մեխանիզմի մասին, ապա իմացեք, որ հանցավոր խումբը շարունակում է գործել, և Inecobank CJSC թեև ձեզ զանգել ու զգուշացրել եմ, բայց մի անգամ էլ այսպես եմ ահազանգում՝ ակնկալելով նաև բացատրություն՝ արդյո՞ք իմ հեռախոսի համարը, անուն ազգանունը որպես բանկի հաճախորդ, ձեզ մոտից է արտահոսել, թե ոչ:

հ.գ. վերջում նորից ասեմ, որ ցնցված եմ՝ ոնց էին ինձ ապուշացրել մոտ 10 րոպե, հետևաբար հնարավոր է լինեն մարդիկ, որ ընկել են ծուղակը»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր