copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:30 09-02-2025

ՑԱԽԱԼ-ն ընդլայնում է հակաահաբեկչական գործողությունը Հորդանան գետի արևմտյան ափում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է հունվարի վերջին Հորդանան գետի Արևմտյան ափում սկսված հակաահաբեկչական գործողության ընդլայնման մասին՝ դեպի պաղեստինյան փախստականների Նուր Շամս ճամբար:

«Իսրայելի պաշտպանության բանակի, Ընդհանուր անվտանգության ծառայության և Սահմանային ոստիկանության մեծաթիվ ուժերը գիշերը Նուր Շամսում ահաբեկչությունը ճնշելու գործողություն են սկսել»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Իսրայելի անվտանգության ուժերին «հաջողվել է ոչնչացնել մի քանի ահաբեկիչների» և կալանավորել «մի շարք հետախուզվողների այդ տարածքում:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցում գրել է, որ իսրայելական ուժերն ընդլայնել են Սամարիայի հյուսիսում գտնվող «Երկաթե պատ» գործողությունը՝ ներառելով փախստականների Նուր Շամս ճամբարը: Նրա խոսքով՝ Իսրայելի անվտանգության ուժերը «ոչնչացնում են ահաբեկչությունը փախստականների ճամբարներում և կանխում դրա վերադարձը»։