Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:20 04-12-2023

Իսրայելը ընդլայնում է Գազայում իրականացվող ցամաքային գործողությունը

Իսրայելի իշխանությունները հայտնում են Գազայի հատվածումցամաքային գործողությունների հետագա ընդլայնման մասին։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

Նրա խոսքով՝ իսրայելական զորքերը առաջ են շարժվում դեպի Պաղեստինի էքսկլավի հարավային հատված՝ Խան Յունուս քաղաքի մոտ։

«Իսրայելական բանակը շարժվում է դեպի ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր բազա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Հագարին։

Նա հավելել է, որ «ցամաքային ստորաբաժանումների հարձակումը քաղաքային բնակավայրերում տեղի է ունենում ինտենսիվ օդային աջակցությամբ»:

Հագարին հավելել է, որ իսրայելական բանակը շարունակում է ցամաքային և օդային հարվածներ հասցնել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի թիրախներին։

Ձեզ գուցե հետաքրքրի