copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:36 05-02-2025

Այսօր ձերբակալված պաշտոնյաներից մեկն Ավինյանի կողմից պարգևատրվել էր հուշամեդալով․ Արթուր Չախոյան

Այսօր ձերբակալված պաշտոնյաներից մեկն Ավինյանի կողմից պարգևատրվել էր հուշամեդալով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը։

«Այսօր ձերբակալեցին 7 հոգու, որոնցից մեկը Արամ Գյուլզադյանն էր, ով Տիգրան Ավինյանի որոշմամբ պարգևատրվել էր «Երևանի 2800-ամյակի» հուշամեդալով: Ի դեպ, Արամ Գյուլզադյանը նախկինում ՀՀԿ-ական էր, որի աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարն էր փակցված: Հեղափոխությունից հետո կերպարանափոխվեց, դարձավ ՔՊ-ական , և Սերժ Սարգսյանի նկարը անհետացավ։
Ինչևէ, անցնենք բուն կարևոր թեմային։

10.01.2025թ.-ից Նիկոլ Փաշինյանին դիմում էի գրել Երևանի քաղաքապետարանի ապօրինության մասին՝ նշելով, որ տեղի է ունենում անօրինական ծառահատում և հողազավթում, իսկ Երևանի քաղաքապետարանը աչք է փակում այդ ապօրինության վրա։ Նամակը մակագրվել էր Երևանի քաղաքապետարան, որտեղ էլ այն ծածկադմփոց արեցին՝ ձևական ապամոնտաժման օպերացիա իրականացնելով՝ առանց հարցի լուծման։

Հետո կրկին դիմում էի գրել Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ նույն հատվածում կրկին տեղի է ունենում նույնատիպ անօրինական տարածքի զավթում։ Դիմումս կրկին մակագրվեց Երևանի քաղաքապետարան և Հակակոռուպցիոն կոմիտե, և հենց երեկ ստացա այդ երկու կառույցներից պատասխան։ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ չնախաձեռնեց՝ նշելով, որ ես՝ Արթուր Չախոյանս, ըստ էության, հայտնել եմ պարզապես կարծիք և դժգոհություն։

Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի գրությունը հաստատել է, որ ես ճիշտ եմ, և տեղի է ունեցել ապօրինի հողազավթման դեպք, որի առթիվ 28.11.2024թ.-ին Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմվել է h.009692 արձանագրությունը։

Հիմա հարց՝
Եթե ապօրինությունը եղել է, ապա ինչու՞ է Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում, որ ես՝ Արթուր Չախոյանս, ուղղակի դժգոհում եմ։

Եթե փաստաթուղթ կա, որ հողազավթում է եղել, ապա ինչու՞ են միայն իմ դիմումներից հետո ձևական ապամոնտաժում անում։

Իսկ այսօր ձերբակալում են այս պատմության համար մեկ պատասխանատու «հերոս» Արամ Գյուլզադյանին։
Խոսքը ոչ թե առանձին դեպքի կամ անփութության մասին է, այլ հանցավոր համաձայնության և համակարգված կոռուպցիայի, քանի որ 28.11.2024թ.-ին արձանագրություն կազմելուց հետո աշխատանքները շարունակվել են։ Այսինքն՝ աչք են փակել, շինությունը չեն ապամոնտաժել, միայն իմ դիմումներից հետո են ձևական ապամոնտաժում արել՝ կրկին առանց հարցի լուծման։

Շատերը հարցնում են՝ «Բա եթե այսքան հրապարակում ես, Նիկոլ Փաշինյանը չի՞ տեսնում»։
Ժողովուրդ ջան, ես գրեթե ամեն ինչ արել եմ, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացված լինի։ Սակայն, խնդիրները լուծում չեն ստանում։

Եվ հիմա արդեն ինքներդ հետևություն արեք՝
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այս ամենից, թե ոչ։

Եթե տեղյակ է, ապա ինչու՞ ոչինչ չի փոխվում։ Ուղղակի ատկատները ժամանակին տեղ չէին հասել... ու հիմա հետևանքները երևում է»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում