Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:29 17-12-2023

Խայտառակ կոռուպցիոն դեպք եմ բացահայտել Տիգրան Ավինյանի մասնակցությամբ․ Արթուր Չախոյան

Խայտառակ կոռուպցիոն դեպք եմ բացահայտել․ հստակ դեպքը վերաբերում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ՔՊ անդամ Կիմա Աբրահամյանին, ով Երևանի ավագանու անդամ է։ Այս մասին տեղեկացնում է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

«Դեպքը տոնական տաղավարներին է վերաբերում, որոնք տոն օրերին Հյուսիսաին պողատայում, Հանրապետության հրապարակում և այլ տեղերում տեղադրվում են․․․ Կոռուպցիան կայանում է նրանում, որ Երևանի քաղաքապետարանը գրեթե միշտ այդ տոնական տաղավարների համար աճուրդ էր կազմակերպում՝ հնարավորություն տալով մարդկանց մասնակցել աճուրդին, վարձակալել տարածքները և առևտրով զբաղվել։ Բայց այս տարի Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնումով այդ լիազորությունները տվել է Factory Production ընկերությանը։ Ընկերությունը համագործակցում է տարբեր ընկերություննների հետ, որոնցից մեկն էլ ինստագրամյան էջում տաղավարները վերավարձակալության է հանձնում»,- ասում է Չախոյանը՝ ընդգծելով, որ ժողովրդին զրկել են աճուրդին մասնակցելու հնարավորությունից, ինչի հետևանքով ժողովուրդը տուժում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել